Մայիսի 25-ին Սլովակիայում կայացել է Սլովակիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպում:
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է Սլովակիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է 3:2 հաշվով. դուբլի հեղինակ է դարձել Ժիրայր Շաղոյանը, ևս մեկ գոլ խփել է Սերգեյ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել էր 1:5 հաշվով: