Երևանի «Փյունիկի» ֆուտբոլային պատվիրակությունն արդեն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում է:
Փյունիկը ժամանել է Սլովակիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Թիմը հանգրվանել է «Լինդներ Գելերի սենտրալ» հյուրանոցում:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժ.20:30–ին, «Փյունիկն» իր առաջին մարզումը կանցկացնի Բրատիսլավայում:
Եվս մեկ մարզում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի վաղը` հուլիսի 5-ին, իսկ արդեն հուլիսի 6-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կմրցի «Սլովանի» հետ:
Հիշեցնենք` թիմերի միջև առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 1:4 հաշվով պարտություն է կրել::