Անցած տարվա ընթացքում «Արցախէներգո» ընկերության բաժանորդների թիվը աճել է 1,6 տոկոսով:
Անցած տարվա ընթացքում աճել է «Արցախէներգո» ընկերության բաժանորդների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անցած տարվա ընթացքում «Արցախէներգո» ընկերության բաժանորդների թիվը աճել է 1,6 տոկոսով:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2016թ.-ին կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվության ժամանակ ասել է «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանը:
«2016թ.-ին «Արցախէներգո» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 299 մլն կՎտ/ժ, որն ի համեմատ 2015թ.-ի ավելացել է 6.2 մլն կՎտ/ժ-ով կամ 2.1%-ով: Փաստացի կորուստները հաշվետու տարում կազմել են 14.86%, որն ի համեմատ 2015թ. ցուցանիշների նվազել է 0.81%-ով, որից 110/35 ցանցերում՝ 15.81 մլն կՎտ/ժ (4.66%), բաշխիչ ցանցերում՝ 28.62 մլն կՎտ/ժ (11.91%), համեմատած 2015թ.-ի հետ՝ տեխնոլոգիական կորուստները 110/35/10/0.4 կՎ ցանցերում նվազել են 1.44 մլն կՎտ ժամով, որից բաշխիչ ցանցերում՝ 1.09 մլն կՎտ/ժ-ով:
2015թ.-ի համեմատ՝ 2016թ. էլեկտրաէներգիայի սպառման աճի ֆոնի վրա, բաշխիչ ցանցերում փաստացի կորուստները նվազել են՝ 0.3%-ով (12.2%/11.91%), իսկ 110/35 կՎ ցանցերում՝ 0.6%-ով (5.27%/4.66%)»,- հայտնել է Տ. Ծատրյանը: