Artsakhpress

Քաղաքական

«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելն անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով

Հ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին:

«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելն անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով

«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելն անթույլատրելի է». Էդուարդ Շարմազանով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով էստոնացի խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրվել հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերություններում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Էստոնիայի ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման եւ Տալլինի Սուրբ Իոանն եկեղեցում տեղի ունեցած համերգի համար: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Էստոնիայի իշխանությունների այդ քայլերը եւ հույս հայտնել, որ շուտով Էստոնիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը դրական է տրամադրված զարգացնելու երկկողմ հարաբերությունները: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԵՄ դերը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան, արհամարհելով բոլոր միջազգային պարտավորությունները, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը. ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը մերժում է խնդրի ռազմական լուծումը:

Էդուարդ Շարմազանովը, խոսելով անցյալ տարի ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի մասին, փաստել է, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական գնահատական տվեց Ադրբեջանի՝ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնող քայլերին:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանը պիտի ճանաչի Արցախի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը: Եվ այսօր Արցախի ժողովուրդը պայքարում է հանուն ազատության եւ անկախության:

Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոն նշել է, որ Հայաստանի հետ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում եւ Էստոնիայի համար մեծ պատասխանատվություն է ԵՄ նախագահությունը ստանձնելը: Նա անդրադարձել է Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ երկրների միջեւ համագործակցության խորացմանը, մուտքի արտոնագրերի ազատականացմանը, Արեւելյան գործընկերության գագաթաժողովի անցկացմանը Բրյուսելում:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, խորհրդարանական կառավարման համակարգին եւ առաջիկայում խորհրդարանում քննարկվելիք օրինագծերին: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search