Պորտուգալիայում վթարի է ենթարկվել փրկարարական օդանավը, որն ուղարկվել էր անտառային հրդեհները մարելու:
Պորտուգալիայում վթարի է ենթարկվել փրկարարական օդանավը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով չինովնիկներին։ Զոհերի ու օդանավի ընկնելու պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է 64 մարդ։ Իշխանությունները չեն բացառում, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ չնայած բոլոր փորձերին՝ հրդեհը վերահսկել չի հաջողվել։ Անտառային հրդեհների պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 20 գյուղերի բնակիչները։