Բասկետբոլի կանանց մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։
ԵԱ. Հայաստան - Ուելս՝ 63։31
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ջիբրալթարում ընթացող մրցաշարում հայ բասկետբոլիստուհիները խաղացել են Ուելսի հավաքականի հետ եւ առավելության են հասել 63։31 հաշվով։
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմը 81։41 հաշվով պարտության էր մատնել Մոնակոյի հավաքականին։
B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի նաեւ Ջիբրալթարի թիմը։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 30-ին։