Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանին կարող են ընդհուպ մինչեւ ձերբակալել. թուրքագետ

Քաղաքակիրթ երկրներում խորհրդարանի ամբինոը օգտագործում են բանավիճելու...

Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանին կարող են ընդհուպ մինչեւ ձերբակալել. թուրքագետ

Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանին կարող են ընդհուպ մինչեւ ձերբակալել. թուրքագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսում ընդունված օրենսդրական փոփոխությունը ավելի տոտալ պետություն դառնալուն միտված քայլ է։ Այս  մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Թուրքիայի Մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններին, որով այսուհետ արգելվելու է խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:

«Սա մի քայլ է  ուղղված էլ ավելի տոտալ պետություն դառնալուն եւ հարված է համաշխարհային պառլամենտարիզմին, խոսքի ազատությանը։  Քաղաքակիրթ երկրներում խորհրդարանի ամբիոնը օգտագործում են բանավիճելու, հարցեր քննարկելու եւ գնահատականներ ներկայացնելու համար։ Այն  խոսքի ազատության հարթակ է։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի ու ազգության ներկայացուցիչ պետք է կարողանա արտահայտել  իր համոզմունքները, իր գնահատականները այս կամ այն երեւույթի վերաբերյալ։ Ընդունել այդպիսի օրինագիծ ու արգելել տարբեր եզրույթների կիրառումը խորհրդարանում, հարված է խոսքի ազատությանը, ժողովրդավարական արժեքներին։ Այն երկրում, որտեղ  ամեն օր տեղի են ունենում բռնապետական երեւույթներ, տարօրինակ չպետք է լինի, որ այսպիսի սահմանափակումներ կարող են լինել»,–ասել է թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի խորհրդարանական գործունեությունն այսուհետ բարդանալու է, քանի որ եթե փորձի խախտել օրենքը, ապա նրա նկատմամբ կարող են կիրառվել տարբեր պատիժներ, ընդհուպ ձերբակալություն։

«Հակառակ պարագայում Կարո Փայլանին մնում է այլաբանորեն օրենքը հնարավորինս քիչ շրջանցել եւ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության եւ այլն հարցերի  մասին։ Սա իհարկե, արդեն վերածվում է ծաղրի, երբ պատգամավորը իրավունք չունի խոսել իր համոզմունքների մասին։ Սա ոչ միայն Հայոց ցեղասպանության խնդրին է վերաբերում, այստեղ ձեւակերպումը շատ ավելի ընդհանրական է, փաստորեն արգելվում է օգտագործել ցեղասպանություն եզրույթը, որը ոչ միայն Կարո Փայլանի, այլ նաեւ ընդդիմադիր պատգամավորների գործունեությունը սահմանափակող, կաղապարող օրենք է»,–ասել է Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսում ընդունել է ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որով այսուհետ արգելվելու է խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:

Օրենքների փաթեթին կողմ են քվեարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դեմ են քվեարկել փոփոխություններին:

Թուրքիայի մեջլիսում ընդունված օրենքների փաթեթը ենթադրում է տուգանք սահմանել այն պատգամավորների համար, որոնք կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաեւ մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթները հնչեցնելուն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search