Artsakhpress

Մշակույթ

Եկ Արցախ. Ղազանչեցոց եկեղեցի, պարսկական մզկիթ, բացառիկ քարերի թանգարան. Շուշին՝ զբոսաշրջիկների կարեւոր ուղղություն

Շուշին Արցախի մշակութային մնայուն արժեքներ կրող քաղաքներից է:

Եկ Արցախ. Ղազանչեցոց եկեղեցի, պարսկական մզկիթ, բացառիկ քարերի թանգարան. Շուշին՝ զբոսաշրջիկների կարեւոր ուղղություն

Եկ Արցախ. Ղազանչեցոց եկեղեցի, պարսկական մզկիթ, բացառիկ քարերի թանգարան. Շուշին՝ զբոսաշրջիկների կարեւոր ուղղություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա պատմությանը ծանոթանալուն զուգահեռ այստեղ կարելի է տեսնել, օրինակ, աշխարհի տարբեր ծայրերից բերված կտավները, չտեսնված քարերի հավաքածուն, քաղաքի մայր տաճարը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, վերականգնվող պարսկական մզկիթը եւ պարզապես զրուցել շուշեցիների հետ, ովքեր դեմ չեն լինի պատասխանել ձեր հարցերին:

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը բացվել է 2013 թվականի մայիսի 9-ին՝ քաղաքի ազատագրման 21-ամյակին, եւ այդ կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է ընդունել շուրջ 30 հազար այցելուների: Թանգարանի շենքը դեռեւս 1830 թվականից ծառայել է որպես իջեւանատուն, ապա վերանորոգվել եւ ստացել է նոր տեսք ինչպես որպես տպարան օգտագործված Արվեստի կենտրոնը և որպես օրիորդաց դպրոց ծառայած Մշակույթի նախարարության շենքը:

Եթովպիայից, Մոնղոլիայից, Մադագասկարից, Մեքսիկայից, Լեհաստանից եւ մի շարք այլ երկրներից բերված մեծամասամբ նվիրատվությունների արդյունքում հավաքված շուրջ 600 կտավների հետ միասին թանգարանում ներկայացված են նաեւ քանդակներ, որոնց մի մասը պահվում է թանգարանի առաջին հարկում. այն նախկինում եղել է իջեւանատան ձիանոցը:  Բոլորովին վերջերս արդեն 5-րդ անգամ անցկացվել է «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումը: Այն համախմբել էր տարբեր երկրներից Շուշի ժամանած քանդակագործների: 

Թանգարանի ֆոնդապահ-էքսկուրսավար Տաթեւ Մայիլյանը նշեց, որ թանգարանը պարբերաբար թարմացվում է նոր կտավներով, կազմակերպվում են անհատական ցուցադրություններ, նաեւ անցկացվում են դասական համերգներ:

Թանգարանի ամենահին «Նավերն ափին» կտավը պատկանում է Ջոզեֆ Բարտոլոմեյին. այն   156 տարեկան է:  Ուշագրավ են նաեւ Ժան Գառզուի կտավները, ինչպես նաեւ մի ամբողջ սրահ զբաղեցնող՝ Սոս Սարգսյանի, Սիլվա Կապուտիկյանի, Մոնթե Մելքոնյանի, Արմեն Ջիգարխանյանի դիմանկարները, յուրօրինակ է Մարտիրոս Բադալյանի՝ «Ինքնադիմանկար մեխերով» աշխատանքը:

Տաթեւ Մայիլյանի խոսքով՝ զբոսաշրջիկների հոսքը Շուշի ավելի շատ է, քան օրինակ՝ Ստեփանակերտ: «Թեպետ նրանք տպավորվում են կտավներով, այնուամենայնիվ, մեծամասամբ հետաքրքրված են քաղաքի պատմությամբ»,- ասաց նա:

Իսկ քաղաքի պատմական էջերին ծանոթանալու ցանկությունը զբոսաշրջիկներին կբերի  Շուշիի քաղաքի պատմության թանգարան, որտեղ  թանգարանի վարիչը՝ պատմաբան Աշոտ Հարությունյանը, շատ մանրամասն կներկայացնի քաղաքի անցած ուղին:

1992 թվականի մայիսի 28-ին բացված  թանգարանի շենքը պատկանել է փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին. այն եղել է փոխգնդապետի առանձնատունը: Թանգարանի առաջին հարկն ամբողջովին ստեղծում է հին Շուշիի կենցաղին բնորոշ մթնոլորտ՝ հին թեյնիկ, խնոցի, մահճակալ, հողամշակման գործիքներ եւ այլն: Արդեն երկրորդ հարկում պահվում են մ.թ.ա.  12-10 դարերին պատկանող իրեր, որոնք հայտնաբերվել են Շուշիի երկու դամբարաններում իրականացված պեղումների ժամանակ՝ կանացի զարդեր, խոյի, օձի պատկերներ:

Երկրորդ հարկի մի հատվածը նվիրված է  արցախյան ազատագրական շարժմանը՝ նկարներ, զինատեսակներ, ինչպես նաեւ մեծ մակետ-վահանակ, որի օգնությամբ Աշոտ Հարությունյանը այցելուներին ներկայացնում է Շուշիի ազատագրման ռազմական գործողությունները:

Նա հատկապես ուշադրություն է հրավիրում նկարներից մեկի վրա՝ «Երկու սերունդ. մեկ ճակատագիր», ասում է. «Զբոսաշրջիկները երբեմն հարցնում են՝ վերջը ինչ եք ուզում, էդ ղարաբաղցիք, ուզում եք միանա՞լ Հայաստանին, թե անկախ լինել, ես էլ պատասխանում եմ, որ մեզ մի ուրիշ հարց է հուզում, մենք չենք ուզում, որ մի լուսանկար էլ ավելանա, որի վրա գրված կլինի «Երեք սերունդ. մեկ ճակատագիր»:

Շուշիի ոչ պակաս ինքնատիպ թանգարաններից է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, որը  գործում է 2014 թվականի մայիսից: Այն նախկինում ծառայել է որպես պարսկական կրթօջախ, ապա դեղատուն:

Թանգարանի նախասրահում տեղադրված են պրոֆեսոր Գաբրիելյանցի աշխատությունները, իսկ արդեն բուն սրահի կենտրոնական հատվածում ներկայացված են Արցախի տարածքի օգտակար հանածոները՝ ոչ մետաղական եւ մետաղական:

Վերոնշյալ հատվածի քարերից զատ մյուս բոլորը քարերը պատկանում են Գրիգորի Գաբրիելյանցի անհատական հավաքածուին՝ բերված աշխարհի 48 երկրներից. իսլանդական շպատը, որի միջով մեկ պատկեր նայելու դեպքում կարելի է տեսնել երկուսը, հեմատիտը, որից դեռեւս նախնադարում էին կարմիր գույնի ներկ ստանում, խաղողաձեւ ագաթը, գնդաձեւ ամեթիստը, որը նաեւ անվանում են «չարբած» քար իր յուրօրինակ գույնի պատճառով, որը նման է ջուր խառնած գինու հետ. կարծիք կա,  որ այն կրելու դեպքում մարդը չի արբի: Թանգարանում կարելի է տեսնել նաեւ ամենահին ապարը՝ 1 մլրդ 200 մլն տարեկան:

Ըստ թանգարանի էքսկուրսավար Եվգենյա Համբարձումյանի՝ թեպետ քարերից յուրաքանչյուրն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում, այնուամենայնիվ զբոսաշրջիկներին հատկապես տպավորում են ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ տարբեր գույներ ստացող քարերը:

Շուշիի մուսուլմանական թաղամասի  հենց կենտրոնական մասում տեղակայված  է Վերին մզկիթը՝ կառուցված 1883 թվականին հայտնի պարսիկ ճարտարապետ Քերբալա Սեֆի Խանի նախագծով: Ներկայումս այնտեղ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Արցախի Հանրապետության կառավարության, «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի համագործակցությամբ: 

IDeA հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրերի պատասխանատու Սուրեն Ամիրբեկյանը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է հիմնովին վերականգնել մզկիթը, բարեկարգել հարակից տարածքը եւ իրականացնել մզկիթին կից գտնվող պարսկական կրթօջախի շենքի ամրակայման աշխատանքները:

«Ծրագրի հովանավորն է IDeA հիմնադրամի դոնոր, ղազախ գործարար Կայրատ Բորանբաեւը: Գործարարն է այցելել այստեղ, տեսել եւ աջակցելու ցանկություն հայտնել: Նախատեսում ենք գալիք տարվա աշնանը այն հանձնել»,-մեզ հետ զրույցում ասաց հիմնադրամի ներկայացուցիչը:

Իսկ Շուշիի կենտրոնում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է: Որպես ճարտարապետական կառույց՝ այն գրավում է  ոչ միայն իր գույնով, այլեւ յուրօրինակ գմբեթով ու փորագրություններով: Տաճարի դիմաց կառուցված է  զանգակատունը: Եկեղեցին ունի մի հատված, որտեղ ակուստիկ հատկությունների շնորհիվ փոխվում է մարդու ձայնը. այն կարծես դառնում է օտար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search