Եվրամիության բնակչությունն անցյալ տարի ավելացել Է 1,5 միլիոնով՝ հասնելով 511,8-ի:
Եվրամիության բնակչությունը 2016 թվականին աճել Է 1,5 մլն միգրանտների հաշվին. Եվրոստատ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասված է Եվրոստատի հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 31-ին:
Դրանում ընդգծվում Է, որ 2016 թվականին Եվրոպայում ծնունդների եւ մահերի թվաքանակը գործնականում եղել Է հավասար: Այսպիսով, բնակչության բնական աճը զրոյական Էր: Այլ խոսքով, Եվրոպայի 1,5 մլն նոր քաղաքացիները Եվրամիության երկրներ են ժամանել արտասահմանից:
Առաջատարները եղել են Եվրամիության երեք խոշորագույն երկրները՝ 82,8 մլն բնակչությամբ Գերմանիան (աճը՝ 625 հազար), Ֆրանսիան՝ 67 մլն (աճը 270 հազար), Մեծ Բրիտանիան՝ 65,8 մլն բնակչությամբ (աճը՝ 425 հազար):
Մինչդեռ բնակչության ոչ մեծ անկում Է գրանցվել Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում, Խորվաթիայում, Պորտուգալիայում եւ Իտալիայում:
Ի դեպ, մեծ Է այն բանի հավանականությունը, որ այս երկրներում բնակչության անկումը միգրացիայի գործոնն Է ԵՄ-ի ներսում, որն արտացոլվել Է հանրակցության՝ տնտեսապես առավել բարեհաջող երկրների աճող ցուցանիշներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: