Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պլանավորում Է նախարարների նոր կաբինետում պաշտոնների թեկնածուների ցուցակը ներկայացնել օգոստոսի 8-ին:
Իրանի նախագահը օգոստոսի 8-ին կներկայացնի նախարարների թեկնածուների ցուցակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Սեջլիսի (խորհրդարանի) նախագահող խորհրդի մամուլի քարտուղար Բեհրուզ Նեմաթիին: Նա նշել Է, որ այն բանից հետ, երբ Մեջլիսը կստանա թեւնածուների ցուցակը, խորհրդարանականները կսկսեն ստուգել նրանց անձնական գործերը եւ ուսումնասիրել նոր պաշտոնների հետ կապված նրանց ծրագրերը:
Օգոստոսի 5-ին իրանական Մեջլիսի շենքում կայացել Է Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը: Պաշտոնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում նախագահը պարտավոր Է խորհրդարանի հաստատմանը ներկայացնել կառավարության նոր կազմը: Իր հերթին, խորհրդարանը պարտավոր Է ներկայացումից հետո տասն օրվա ընթացքում քննարկել նախարների թեկնածությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: