Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն, ինչպես հայտնի է, առավելության էր հասել վրացի Ռեւազի Նադարեիշվիլիի նկատմամբ:
ԱԱ. Արթուր Ալեքսանյանի հնարքը ճանաչվել է առաջին մրցումային օրվա լավագույն հնարք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ալեքսանյանը հաղթեց նույն այն մարզիկին, որը Թբիլիսիի մրցաշարում մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում հաղթեց Արթուրին:
Աշխարհի առաջնությունում մեր ըմբիշը 6:2 հաշվով առավելության հասավ վրացու նկատմամբ, իսկ գոտեմարտը տպավորվեց նաև Ալեքսանյանի գեղեցիկ հնարքով (տեսանյութը` այստեղ), որը ճանաչվել է ըմբշամարտի ԱԱ-ի մրցումային առաջին օրվա լավագույն հնարք:
Հիշեցնենք` Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն` եզրափակչում հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին։