Artsakhpress

Տնտեսական

Մարտունիում գործող «Տնջրի 2000» ընկերությունը համալրվում է նոր արտադրատեսակներով

ԱՀ Մարտունի քաղաքում գործող «Տնջրի 2000» կոոպերատիվ արտադրամասը հրուշակեղենի, ոչ ալկոհոլային խմիչքների, հացաբուլկեղենի կողքին ավելացրել է նաև նոր տեսականիներ՝ համալրելով գինու, սառը թեյի և սուրճի արտադրությունը:

Մարտունիում գործող «Տնջրի 2000» ընկերությունը համալրվում է նոր արտադրատեսակներով

Մարտունիում գործող «Տնջրի 2000» ընկերությունը համալրվում է նոր արտադրատեսակներով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության սեփականատեր Հայասեր Գասպարյանը: Նրա խոսքով դեռևս ամենասկզբից` երբ իրենք նոր էին սկսել անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, կենտրոնացված էին միայն մեկ տեսականու՝ կոնֆետի արտադրության վրա:

«1987 թվականին Կարմիր Շուկայում բացեցինք հրուշակեղենի արտադրություն: Երբ արցախյան պատերազմը սկսվեց, որոշ ժամանակով աշխատանքները դադարեցվեցին: Արդեն 1994 թվականին Մարտունիում վերսկսեցինք հացաբուլկեղենի արտադրությունը»,- ավելացրել է Հ. Գասպարյանը և հավելել, որ հետագայում ընդլանվել է թե՛ գործարանը, և թե՛ տեսականիները, մասնավորապես՝ ոչ ալկոհոլային խմիչքների (լիմոնադների), հրուշակեղենի, գինու ու վերջերս շուկայում վաճառքի հանված սառը թեյի և սուրճի արտադրությունը:

«Մարտունու շրջանում աճող ավելի քանի 2000 տարեկան հայտնի հսկա ծառի անունով ձեռնարկությունն անվանել էինք «Տնջրի 2000»»,- ավելացրել է Հ. Գասպարյանը:


Այսօր ընկերությունն առաջարկում է հացաբուլկեղենի՝ 6, հրուշակեղենի՝ 7-8 և լիմոնադի՝ 8 տեսակ. Արտադրանք. դրանց վաճառքը հիմնականում իրականացվում է Արցախի շրջաններում և Ստեփանակերտում:


Վերջերս ընկերությունը սկսել է նաև արտադրել գինիների լայն տեսականի: Հ. Գասպարյանը նշել է, որ, ունենալով խաղողի այգիներ և գինու պատրաստման մեծ փորձ, որոշել է սեփական արտադրանքը ներկայացնել շուկայում:


Նա ավելացրել է նաև, որ, շնորհիվ «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի», ձեռնարկատիրությունն ունեցել է բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ գիտելիքներ և հմտություններ: Իսկ դասընթացների ընթացքում տիրապետել են գնումների գործընթացների ստեղծման, դրամական հոսքերի վերահսկման, մարքեթինգային ռազմավարության ձևավորման և հաշվապահական հաշվառման հմտություններին:


«Տարիների ընթացքում գործարանն ունեցել է նաև դժվարություններ, սակայն մեր առաջնային խնդիրն է եղել ապահովել բարձր որակ՝ ուշադրություն դարձնելով նաև ապրանքների փաթեթավորմանն ու ձևավորմանը» նշել է գործարարը և հավելել,- ուրախ ենք, որ կարողանում ենք խթանել տեղական արտադրության իրացումը»:

Ընկերությունն այս պահին ունի մոտ 20 աշխատակից:

50-ամյա Էլզա Դանիելյանի խոսքով՝ արդեն 5-6 տարի է, ինչ աշխատում է որպես հրուշակագործ: «Աշխատանքը հաճելի է, քանի որ դրական ազդեցություն ենք ստանում՝ աշխատելով գործարանում: Շնորհիվ ձեռնարկատերի ունեցած առաջընթացի՝ մենք ևս ոգևորվում ենք ընկերության հաջողություններով»,- ասել է գործարանի աշխատակիցը և հավելել, որ իրենց արտադրած հրուշակեղեններից փախլավան, գաթան, «նապոլեոն»-ը, էկլերը բնակչության կողմից մեծ պահանջարկ ունեն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search