Նոյեմբերին մեկնարկելու է Եվրոպայի 2021 թվականի նախընտրական առաջին փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը:
Հայտնի է դարձել բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Նախընտրական B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Ալբանիայի և Դանիայի հավաքականները: Արդեն հայտնի է, թե ենթախմբի խաղացանկը:
Խաղացանկ
23 նոյեմբերի
Ալբանիա-Հայաստան
26 նոյեմբերի
Հայաստան-Դանիա
2018թ. 22 փետրվարի
Դանիա-Ալբանիա
25 փետրվարի
Հայաստան-Ալբանիա
28 հունիսի
Դանիա-Հայաստան
1 հուլիսի
Ալբանիա-Դանիա
Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը: