ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականը:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը 95-րդն է ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
24,3 միավորով Հայաստանը 153 երկրների շարքում զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Իսպանիան և Սերբիան:
ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: