Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը քննարկել է Սիրիայում իրավիճակի կայունացմանը, տարբեր գոտիների ապաէսկալացմանը և բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն առնչվող հարցեր:
Շոյգուն և Ասադը քննարկել են ռուս-սիրիական ռազմատեխնիկական համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ռազմատեխնիական համագործակցությանը՝ սիրիական կառավարական ուժերի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելու հաջող գործողությունների համատեքստում: