Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» պոլսահայ ընդդիմադիր պատգամավոր Սելինա Դողանը երկլեզու «Ակօս» շաբաթաթերթը կալանավայերերում արգելելու հարցը բարձրացրել է Թուրքիայի մեջլիսում:
Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել է բանտերում «Ակօսի» արգելքի հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:
Սելինա Դողանը Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված հարցապնդում է ներկայացրել՝ պահանջալով պարզաբանել ձերբակալված իրավապապաշտպանների սահմանադրական իրավունքների խախտումները, որոնք կատարվում են Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով:
Դողանը հարցապնդման մեջ հետևյալ հարցերն է ներկայացրել.
1. Ի՞նչ հիմնավորմամբ «Ակօս» թերթը չեն տվել Սիլիվրի բանտում պատիժ կրող Օզլեմ Դալքըրանին:
2. Ո՞ր լրատվամիջոցներն են արգելված կալանավորների համար:
3. Կա՞ն գործնականում կիրառվող չափորոշիչներ, որոնք կարգավորված չեն իրավական սահմանափակումով, և որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ: