Սիրիայի պատերազմի պատճառով երկրից հեռացած շատ սիրահայեր արդեն վերադառնում են։
Պատերազմի պատճառով երկրից հեռացած շատ սիրիահայեր արդեն վերադառնում են․ Հայր Անդրանիկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ հայր Անդրանիկ Այվազյանը։ Նա նշեց, որ այժմ Սիրիայի տարածքում կա 7 հազար հայ, որոնց հոգսերն հիմնականում հոգում է եկեղեցին։
«Լուծում ենք այնտեղի հայերի սննդի, բժշկության հետ կապված խնդիրները։ Հիմա ճապոնիայից «շրջիկ հիվանդանոց» ենք բերել, որը լինում է բոլոր հայկական գյուղերում եւ համապատասխան օգնություն ցուցաբերում՝ վիրահատություններ կատարում, անհրաժեշտ դեղորայք մատակարարում ժողովրդին»,-ասաց նա։
Նրա խոսքով, առավել բարդ է Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվող հայերի, քրիստոնյա ժողովրդի վիճակը․ «Քրդերը, դժբախտաբար, թալանում են հայերին, քրիստոնյա ժողովրդին։ Այժմ մենք ոտքի հանեցինք պատերազմի ընթացքում ավերված 7 հիվանդանոց, որոնք այժմ ծառայում են այնտեղի ժողովրդին եւ կարողանում ենք պայքարել»։