Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին Ադրբեջան այցի շրջանակում կատարել է մի քանի ամբարտավան, նույնիսկ «ավագ եղբոր» տեսակետից, հայտարարություններ:
Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվին խոստացել է կատարել «ադրբեջանցի ժողովրդի հրամանը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ադրբեջանը եւ Թուրքիան եղբայրական պետություններ են: Մենք միմյանց կարիքն ունենք: Ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը մեզ համար հրաման է, եւ մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում»,- հայտարարել է թուրք նախարարը, հայտնում է News.am-ը :
«Ադրբեջանի ուժը Թուրքիայի ուժն է: Թուրքիան եւ Ադրբեջանը ամենածանր պահերին բախվել են արտասահմանյան երկրներից զենք գնելու խնդրին: Այս պատճառով մենք պետք է մեր ջանքերը միավորենք նաեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- նշել է նա: