Artsakhpress

Տնտեսական

Հեռուստամարաթոնի հիմնական նպատակն այս տարի ևս Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումն է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 27-ին և ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա մարաթոնի գլխավոր խնդիրը Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար գումարներ հավաքելն է, այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հեռուստամարաթոնի հիմնական նպատակն այս տարի ևս Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումն է

Հեռուստամարաթոնի հիմնական նպատակն այս տարի ևս Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 116 կմ է, որից 16-ը Հայաստանի տարածքում է: Այդ 16 կմ-ի թե՛ հողային, թե՛ ասֆալտապատման աշխատանքների ամբողջ արժեքը փոխհատուցել է ՀՀ կառավարությունը՝ շուրջ 1 մլրդ 600 մլն դրամ, և այդ աշխատանքները մոտենում են ավարտին, այսինքն՝ Հայաստանի հատվածը կարող ենք ասել, որ 80%-ի չափով ասֆալտապատված է: Ինչ վերաբերում է ԼՂՀ հատվածին, ապա այս տարվա վերջին կավարտենք հողային աշխատանքները, այսինքն՝ առաջին փուլը, որի վրա ծախսվում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ամբողջ ճանապարհն ավարտին հասցնելու համար մեզ անհրաժեշտ է 17 մլն դոլար»,- ասաց նա:

Արա Վարդանյանը նշեց, որ բացի ճանապարհի շինարարությունից, հեռուստամարաթոնի ընթացքում ներկայացվելու են բազմաթիվ հատուկ ծրագրեր: Նա նաև նշեց նախորդ տարի իրականացված նմանատիպ հատուկ ծրագրեր, որոնք նաև կներկայացվեն առաջիկա հեռուստամարաթոնին:«Օրինակ՝ Երևանում Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ամբողջական վերակառուցման ծրագիրը շատ կարևոր է. միակ հանրակրթական պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցն է և շատ կարևոր էր, որ կարողացանք գտնել մարդկանց, ովքեր համաձայնեցին ֆինանսավորել այդ դպրոցի վերակառուցումը 1.5-2 մլն եվրոյի շրջանակում»,– ասաց նա:

Արա Վարդանյանի խոսքով՝ նման ծրագիր է Ստեփանակերտում օնկոլոգիական կենտրոնի շինարարությունը և համալրումը սարքավորումներով, որը Ֆրանսիայից մի բարերար է օժանդակել և չի ցանկանում, որ իր անունը նշվի։«Բայց մեծ ծրագիր է իրականացնում՝ 2 մլն եվրոյից ավելի գումարի շրջանակում: Հայաստանում Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ Վայոց Ձորի դպրոցներում ստեղծելու ենք համակարգչային դասարաններ, ամբողջ տեխնիկան տրամադրելու է Հնդկաստանի կառավարությունը»,- տեղեկացրեց նա:

 Հարցին, թե ինչպես նախորդ վերջին տարիներին, կա՞ն որոշ բարերարների ու գործարարների հետ պայմանավորվածություններ հեռուստամարաթոնի ընթացքում գումար փոխանցելու մասին, նա պատասխանեց, որ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա, գոնե իրեն հայտնի չէ։«Չեմ կարող ասել, գուցե բարձր մակարդակի վրա ինչ-որ համաձայնություններ կան, բայց ես չեմ տիրապետում, ամեն ինչ հայտնի կդառնա բուն մարաթոնի ընթացքում… Շատ կարևոր է, որ հեռուստամարաթոնի ընթացքում մենք ունենանք հատուկ նվիրատուներ հենց ճանապարհի համար և այդ առումով կուզեմ դիմել լայն հասարակությանը, խնդրելով որպեսզի բոլորն իրենց հնարավորությունների սահմաններում մասնակից լինեն ծրագրին»,– ավելացրեց նա: 

Ինչ վերաբերում է նախորդ տարվա հեռուստամարաթոնին հավաքված և տարբեր ծրագրերի իրականացման համար ծախսված գումարներին, ապա Արա Վարդանյանը նշեց, որ հավաքված շուրջ 21 մլն դոլարից հիմնադրամի հաշվին է փոխանցվել դեռևս 16.5 մլն դրամը:

 «4.5 մլն դոլար դեռևս հավաքման պրոցեսում է, այսինքն` ոչ թե չենք ստանալու, այլ կան խոշոր նվիրատուներ, որոնց նվիրատվությունները մեզ փոխանցվում են մաս-մաս, հենց նրանք են այդ տարբերակը ընտրել, քանի որ գումարը ուղղվում է շինարարությանը, իսկ ինչպես գիտենք շինարարությունները փուլային ձևով են իրականացվում ամբողջ գումարը միանգամից անհրաժեշտ չի լինում»,-ասաց նա:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search