Իրաքի խորհրդարանն ընտրությունները հետաձգել է ութ ամսով։
Իրաքի խորհրդարանը 8 ամսով հետաձգել է ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: AFP-ի փոխանցմամբ՝ նախագահի ու խորհրդարանի ընտրությունները պետք է կայանային նոյեմբերի 1-ին, սակայն լարված իրավիճակի կապակցությամբ, որը պայմանավորված է անկախացման մասին հանրաքվեով, որոշվել է հետաձգել այդ ընտրությունները։ Ընդ որում նախագահական ընտրությունների նոր ժամկետի մասին դեռ որոշում չի կայացվել։
Անցած շաբաթ իրաքյան ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Քիրքուկն ու մյուս շրջանները, որոնք ավելի վաղ գտնվում էին քրդերի վերահսկողության տակ։ Դա պատճառ է դարձել, որ Քուրդիստանի քաղաքական վերնախավի ներսում լարվածություն առաջանա։ Մասնավորապես, ընդդիմությունը պահանջել է նախագահ Մասուդ Բարզանիի հրաժարականը։