Իրաքի խորհրդարանը պահանջել է, որպեսզի կառավարությունը «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակով տեղակայված «օտարերկրյա զորքերի դուրս բերման ժամանակացույց» սահմանի, հայտարարել է իշխող կոալիցիայի պատգամավոր Հուշամ ալ Սուհայլը:
Իրաքի խորհրդարանը պահանջել է սահմանել օտարերկրյա զորքերի դուրս բերման ժամանակացույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Խորհրդարանը կողմ է քվեարկել «ԻՊ»-ի նկատմամբ հաղթանակ տանելու գործում աջակցության համար բարեկամ երկրներին շնորհակալություն հայտնելու եւ միեւնույն ժամանակ կառավարությունից օտարերկրյա զորքերի դուրս բերմա ժամկետներ սահմանելու պահանջի մասին որոշմանը: Կառավարությունը պետք է որոշի, թե որքան են նրանք մեզ այստեղ պետք. մեկ տարի, երկու տարի՝ կախված է նրանցից»,- news.am-ի փոխանցմամբ՝ հավելել է նա: