Ռուսաստանի առաջին ռակետ հայազգի Կարեն Խաչանովը դուրս է մնացել Վիեննայում անցկացվող ATP մրցաշարի առաջին շրջանից:
ATP. Խաչանովը դուրս է մնացել հետագա պայքարից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 21-ամյա մարզիկը մրցել է Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հետ և պարտվել 7:6 (72), 4:6, 3:6 հաշվով: Հանդիպումը տևել է 2 ժամ 11 րոպե:
Հիշեցնենք, որ Խաչանովը ուսի վնասվածքի պատճառով բաց էր թողել Կրեմլի գավաթի խաղարկությունը: