Գրոսմայստեր Արման Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող շախմատային մրցաշարում:
Արման Միքայելյանը Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի առաջատարներից է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Միքայելյանը հաղթել է ռուս գրոսմայստեր Վլադիմիր Պոնֆիլենոկին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից մրցակցին գերազանցել է Սարգիս Մկրտչյանը, պարտություն են կրել Վլադիմիր Պողոսյանը, Հայկ Երիցյանը, Արթուր Դավթյանը, իսկ Հովհաննես Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել: Այս տուրից հետո Միքայելյանն ունի 4,5 միավոր և առաջատարների թվում է: