Գրոսմայստեր Արման Միքայելյանն ավարտեց ելույթները Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում:
Գրոսմայստեր Արման Միքայելյանը 10-րդն է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարի վերջին տուրում Միքայելյանի մրցակիցը Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սարգիս Մկրտչյանն է եղել: Այս պարտիայում Միքայելյանը հաղթանակ է տարել:
9 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Արման Միքայելյանը գրավել է 10-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է դարձել ռուս Կիրիլ Ալեքսեյենկոն, ով նույնքան հնարավորից վաստակել է 7,5 միավոր: