Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի հաստատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը:
Վերջնական պայմանավորվածություն չկա. Տիգրան Բալայանը՝ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Եթե հանդիպման, դրա ձեւերի, ժամկետների եւ վայրի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն լինի, մենք կտեղեկացնենք»,- նշել է Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել էր, թե նոյեմբերի կեսերին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ նշել էր, թե հանդիպման վայրը դեռ չի որոշվել, բայց հայտնի է, որ հանդիպումներ կանցկացվեն երկու նախարարների հետ առանձին: