Artsakhpress

Քաղաքական

Արա Բաբլոյանը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է Արցախի հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Արա Բաբլոյանը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է Արցախի հարցը

Արա Բաբլոյանը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է Արցախի հարցը

ՀՀ ԱԺ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են Հայաստանի եւ Տաջիկստանի ժողովուրդների միջեւ բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի եւ փոխադարձ համակրանքի վրա ու համոզմունք հայտնել, որ այս տարվա հունիսին Էմոմալի Ռահմոնի կատարած պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերություններին:

Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը եւս նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Տաջիկստանի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը` ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ ձեւավորված է անհրաժեշտ իրավապայմանագրային հիմք, որն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` առկա է անհրաժեշտ ներուժ փոխշահավետ եւ բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մասնավորապես տնտեսության, գիտության, կրթության, ինչպես նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի սերտացման կարեւորության շուրջ: Զրուցակիցները խոսել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության մասին, անդրադարձել տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներին դիմակայելու համատեղ ջանքերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հակամարտությունների կարգավորմանը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Տաջիկստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ: Արա Բաբլոյանը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Տաջիկստանի Հանրապետությունում է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությամբ, հատկանշական է համարել, որ խորհրդարանական պատվիրակության այցն իրականանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում:

«Հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են պատմական եւ բարեկամական ամուր հիմքերի վրա: Հայաստանն անկախության վերականգնման առաջին օրվանից մեծ նշանակություն է տալիս բարեկամ Տաջիկստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը եւ երկու երկրների միջեւ արդյունավետ կապերի ձեւավորմանը, որոնք այսուհետ եւս կխորանան եւ կամրապնդվեն:

Այս տարվա հունիսին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերությունների ողջ ներկապնակին: Ձեռք բերված պայմանավորվածությունների իրացումը կնպաստի քաղաքական երկխոսության առավել ընդլայնմանը, փոխշահավետ համագործակցությանը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում: Մենք գնահատում ենք Տաջիկստանի իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ, որը մեր երկու երկրներին եւ ժողովուրդներին կապող կարեւոր օղակ է:

Հույս ունեմ, որ մեր պաշտոնական այցը կնպաստի նաեւ օրենսդիր իշխանությունների միջեւ փոխգործակցության հետագա ակտիվացմանը:

Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Հայաստանի եւ Տաջիկստանի օրենսդիր մաիմինների եւ խորհրդարանականների միջեւ համագործակցության զարգացմանը` հիմնված երկու երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագրի դրույթների վրա:

Մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն խաղաղության հաստատմանն ու պահպանմանը եւ մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է պարոն Բաբլոյանը:

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search