Թուրքական ավիաուղիների օդանավը, որը դուրս էր եկել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, հարկադիր վայրէջք է կատարել Օդեսայում ուղեւորի կասկածելի վարքի եւ զուգարանում հայտնաբերված պայուսակի պատճառով։
Թուրքական ավիաուղիների օդանավը վայրէջք է կատարել Օդեսայում կասկածելի պայուսակի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի Ազգային ոստիկանության ղեկավար Ռուսլան Ֆորոստյակը, փոխանցում է «112 Ուկրաինան»։
«Միջազգային ավիաչվերթի ժամանակ, օդանավում, որը դուրս էր եկել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից եւ մեկնում էր Թուրքիա, արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Ուղեւորներից մեկը բողոքել է վատ ինքնազգացողությունից՝ ասելով, թե ստամոքսը խանգարվել է, եւ երկար ժամանակ մնացել է զուգարանում։ Անձնակազմը, դա տարօրինակ համարելով, զննել է զուգարանը եւ հայտնաբերել կասկածելի պայուսակ։ Որոշում է կայացվել արտակարգ վայրէջք կատարել Օդեսայի միջազգային օդանավակայանում»,- ասել է նա։
А320 օդանավի մոտ են գտնվում կինոլոգները, շուտով պարզ կլինի, թե տագնապի պատճառներ կան, թե ոչ, հավելել է Ֆորոստյակը։