Օդեսայում անհայտ անձինք պղծել են Ադրբեջանի նվիրած հուշարձանը։ Արձանը տեղադրվել է 2013 թվականին Մեծ Շատրվանի 4-րդ կայարանում։
Օդեսայում պղծել են Ադրբեջանի նվիրած հուշարձանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Վեդոմոստի Ուկրաինան»։
Հուշարձանի վրա փորագրել են հետեւյալ տողերը. «Այստեղ, ի նշան Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ անխախտելի եղբայրության, որպես նվեր գեղեցիկ Օդեսայի բնակիչներին Պետական նավթային ընկերության ներկայացուցչության (SOСAR) միջոցներով ստեղծվել է «Ադրբեջան» զբոսայգին. ք. Օդեսա, 2013թ. սեպտեմբերի 3»։