Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն սկսել են ռուս զինվորների հուշարձանների, գերեզմանների եւ հուշահամալիրների վերականգնումն ու բարեկարգումը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները բարեկարգում են զինվորական հուշահամալիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառումը միավորման հրամանատարության նախաձեռնությամբ անցկացվում Է Ժողովրդական միասնության օրվա տոնակատարության նախաշեմին:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, Գյումրիի զինվորական կայազորում, Շիրակի եւ Լոռու մարզերում միավորման զինծառայողները հուշարձանների մաքրման, նորոգման եւ ներկման աշխատանքներ են կատարում «Զինվորական փառք», «Պատվո բլուր» հուշահամալիրներում եւ մյուս զինվորական գերեզմաններում:
Ռազմակայանի փակ զինվորական ավաններում վերականգնվում են պատվանդանները: Նոյեմբերի 4-ին Գյումրիի «Մեծ ամրոց» զինվորական ավանի սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եկեղեցում հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով ռազմակայանի հրամանատարի օգնական վանահայր Անդրեյը (Վաց) կմատուցի պատարագ, որին ներկա կլինեն սպաները, նրանց ընտանիքների անդամները եւ նոր ժամանած զինծառայողները: