Հայաստանի ռուսական ռազմակայանում նոյեմբերի 21-ին զինվորական կինոլոգների հավաքներ են սկսվել:
Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի զինվորական կինոլոգների ուսուցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
Հավաքների նախաշեմին անցկացվել Է ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրությամբ լեռնային տեղանքի ցուրտ պայմաններին ադապտացվելու ներածական դասընթաց: Հավաքներն անցկացվում են պահապան շների հատուկ վարժեցման համալիրում, որը 20 արգելքներով Է սարքավորված Գյումրիի զինվորական կայազորի բուծարանում, որտեղ պահվում են շները:
Ամենօրյա պարապմունքներում կինոլոգները շների հետ կատարում են ծառայական հրամաններ՝ իրավախախտներին բռնելու եւ ուղեկցորդելու՝ պահպանության ծառայության կատարման տարրերի օգտագործմամբ: Տարբեր վիրուսային հիվանդություններից շների հիվանդությունների կանխարգելման նպատակով միավորման զինվորական անասնաբույժներն անցկացնում են տարատեսակ հիվանդություններից ծառայական շների համալիր պատվաստում: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, հավաքներին մասնակցում են շուրջ 50 զինծառայողներ եւ տարբեր ցեղատեսակների ավելի քան 30 շներ, այդ թվում՝ ռոտվեյլերներ, տերիերներ, կովկասյան եւ գերմանական գամփռներ: