«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Նյու-Յորքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
ԻՊ-ն ստանձնել է Նյու-Յորքի ահաբեկչության պատասխանատվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ռոյթերսին:
Հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում՝ Մանհեթենում, բեռնատար մեքենան, որը վարել է ծնունդով Ուզբեկստանից Սաֆուլո Սաիպովը, անցել է հեծանիվների համար նախատեսված մի քանի ճանապարհներով՝ հարվածելով հեծանվորդներին, իսկ այնուհետև բախվել դպրոցական ավտոբուսին: Զոհվել է ութ մարդ:
Մեքենայում ահաբեկիչը երկտող էր թողել, որտեղ նշել էր, որ նա հարձակվել է ԻՊ-ի անունից: ՀԴԲ-ի տվյալներով, Սաիպովի հեռախոսում գտել են շուրջ 90 տեսանյութ և 3,8 հազար լուսանկար, որոնցից շատերը կապված են եղել «Իսլամական պետության» պրոպագանդայի հետ՝ ահաբեկիչների խորհրդանշաններ, նրանց կողմից իրականացված մահապատժի տեսարաններ, ԻՊ առաջնորդները:
Սաիպովին վիրավորել են ոստիկանները: Նա մեղադրվում է ահաբեկչություն իրականացնելու և ահաբեկչությունն աջակցելու մեջ, նրան սպառնում է մահապատիժ: