Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:
Հայկ Մարտիրոսյանը մոտենում է առաջատարին. շախմատի Հայաստանի առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը այս տուրում կիսեց միավորը միջազգային կարգի վարպետ Շանթ Սարգսյանի հետ: Այս տուրում հաղթանակ տոնեցին երկու շախմատիստներ՝ Հայկ Մարտիրոսյանը և Զավեն Անդրիասյանը:
Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով առաջատարն է: 5,5 միավորով երկրորդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է: 4,5 միավոր ունի Արման Փաշիկյանը: