Կատալոնիայի ղեկավարությունը չպետք է թերագնահատի այն լայն աջակցությունը, որը Եվրոպան տարածաշրջանում ճգնաժամի հետ կապված ցուցաբերում է վարչապետ Մարիանո Ռախոյին:
Կատալոնիան չպետք է թերագնահատի Եվրոպայում Մադրիդին ցուցաբերվող աջակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է El Pais թերթը:
Նրա կարծիքով՝ «ազգայնականությունը թույն է»: «Եվրոպայից դուրս, ինձ հարցնում են՝ արդյոք Իսպանիան փլուզման վիճակում է», - News.am-ի փոխանցմամբ՝ թերթին տված հարցազրույցում ասել է Յունկերը:
«Ես ասում եմ, որ ոչ, իսպանացիների մեծամասնությունը դեմ է Կատալոնիայի անկախությանը»:
Ըստ նրա՝ թագավորության կենտրոնական կառավարությունը եւ Կատալոնիայի իշխանությունները «կարող են քննարկել ինքնավարության աստիճանը, բայց Եվրոպան ազգերի ակումբ է»:
«Կատալոնիայի ղեկավարությունը չպետք է թերագնահատի այն լայն աջակցությունը, որը Ռախոյն ունի ամբողջ Եվրոպայում», - ավելացրել է Յունկերը:
«Ռախոյն իմ լավ ընկերն է, բայց դա փաստարկ չէ, որպես Եվրահանձնաժողովի ղեկավար ես պաշտպանում եմ Իսպանիայի կառավարության դիրքորոշումը», - ընդգծել է նա: «Ես նրա կողմնակիցն եմ, ով հարգում է օրենքը»: