ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկել է Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումը։
Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահի հետ քննարկել է Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սպիտակ տունը հայտնում է, որ Թրամփն ընդգծել է ԱՄՆ վճռականությունը՝ պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներին հյուսիսկորեական ռեժմի կողմից եկող սպառնալիքներից։ Թրամփը նշել է, որ Չինաստանին անհրաժեշտ է գոևխադրել բոլոր առկա լծակները, որպեսզի համոզի Հյուսիսային Կորեային դադարեցնել սադրանքները եւ վերադառնալ ապամիջուկայնացման ուղուն։
Սի Ցզինպինը նշել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն ու միջուկային զենքի չտարածման մասին միջազգային ռեժիմի վերականգնումն ու Հյուսիսարեւելյան Ասիայում կայունության պահպանումը Չինաստանի անխախտ նպատակներն են։