ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը հունվարի 26-ին ժամանել Է Դավոսի Կոնգրես-կենտրոն, որտեղ ընթանում Է 48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը:
Թրամփը տրամադրված Է երկխոսելու Ռուսաստանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահն անցել Է նրան սպասող մամուլի ներկայացուցիչների կողքով եւ կանգ Է առել՝ պատասխանելու ՏԱՍՍ-ի թղթակցի այն հարցին, թե նա պլանավորվում Է արդյոք երկխոսել ՌԴ-ի հետ: «Մենք դրա հույսն ունենք»,-ասել Է Թրամփը: ԱՄՆ-ի ղեկավարը հունվարի 26-ին ուղերձով հանդես Է գալու Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին, նաեւ 21:15-ին մասնակցելու Է «Քաղաքականության գլոբալ ազդեցությունը: Ամերիկան՝ ամենից առաջ» նստաշրջանին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել Է, որ Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը լիովին համապատասխանում Է Մոսկվայի դիրքորոշմանը: «Դա լիովին համապատասխանում Է այն դիրքորոշմանը, որը քանիցս նշել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասել Է նա: