Լոնդոնում մեկնարկած London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 3-ին կանցկացվեն երկրորդ տուրի պարտիաները:
London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Ֆաբիանո Կարուանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ, որն առաջին տուորում ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Հայ գրոսմայստերը մեկնարկել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ ոչ ոքիով: Երկրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է: