Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարում հանգստյան օրվանից հետո դեկտեմբերի 8-ին կկայանան 6-րդ տուրի պարտիաները:
London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Ուեսլի Սո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 2.5 միավորով բաժանում է 2-8-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն է 3.5 միավոր ունեցող Ֆաբիանո Կարուանան, որը նախորդ 2 տուրերում հաղթել է Սերգեյ Կարյակինին ու Վիշվանաթան Անանդին:
Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է: