ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում:
Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Խաչատուրովը գնահատական է տվել Եվրոպայում անվտանգության եւ կայունության գլոբալ սպառնալիքներին, պատվիրակությունների ղեկավարներին իրազեկել է մայրցամաքում արդի մարտահրավերներին հակազդելու ՀԱՊԿ բազմակողմանի գործունեության մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ պատրաստակամությունը միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ փոխգործակցության հետագա ամրապնդման հարցում:
Խաչատուրովը մասնակցել է դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: