Հայաստանը խաղաղության եւ անվտանգության սպառողից վերածվել է մատակարարի։
Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին․ Նալբանդյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նախարարը նշել է, Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերային հարաբերությունները սկիզբ են առել 25 տարի առաջ: Քառորդ դար անց համագործակցության ընդլայնվել է, լրացվել նոր բովանդակությամբ: «Այցը լավ հնարավորություն է անցած ճանապարհը ամփոփելու եւ հեռանկարները նախանշելու համար», - News.am-ի փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը` հիշեցնելով, որ դեկտեմբերի 13-18-ը Երեւանում ընթանում է ավանդական դարձած ՆԱՏՕ-ի շաբաթը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ու շփումների կարեւորությունը: Գոհունակությամբ ընդգծելով Անհատական գործընկերության գործողությունների հինգերորդ ծրագրի իրականացման մեկնարկը՝ Նալբանդյանը նշեց. «Ընգծվել է Վստահության ֆոնդի գործնականում իրականացումը» (այս ծրագրի շրջանակներում կլուծարվի գործածությունից դուրս եկած ծանր տեխնիկան):
Արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է կարեւոր ներդրում ունենալ խաղաղապահ գործողություններում`սպառողից վերածելով խաղաղության եւ անվտանգության մատակարարի.«Մեր երկիրը, որն անվտանգության ոլորտում լուրջ խնդիրներ ունի, այնուամենայնիվ նպաստում է աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման »:
Հանդիպման ընթացքում, նախարարի խոսքով, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրների: Ես ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում մենք կարեւորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը համանախագահ երկրների ջանքերին եւ մոտեցումներին»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը։