Պոլսո հայոց պատրիարքարանը Ամանորին ընդառաջ Ստամբուլում ապաստանած սիրիահայերին ու իրաքահայերին օգնելու կոչ է արել։
Պոլսո հայոց պատրիարքարանը սիրիահայ փախստականներին օգնելու կոչ է արել ստամբուլահայերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Ստամբուլում գտնվող մոտ 200 սիրիահայերին ու իրաքահայերին օգնելու համար ստամբուլահայերը կարող են կանխիկ գումար թողնել Ստամբուլի մի շարք հայկական եկեղեցիներին՝ նշելով նվիրատվության նպատակը։
Նշվում է, որ օգնել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունն իրականացնել մինչեւ դեկտեմբերի 24–ը։