Կատալոնիայում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կկայանան տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրություններ։
Կատալոնիայում այսօր կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կատալոնիայի 6 հիմնական կուսակցությունները կպայքարեն տեղական խորհրդարանում 135 աթոռի համար։ Դրանցից 3-ը կողմ են հանդես գալիս Կատալոնիայի անկախությանը։ Դրանք են «Կատալոնիայի ձախ հանրապետականներ», «Ժողովրդական միասնություն» կուսակցություններն ու կատալոնական կառավարության նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի գլխավորած «Միասին հանուն Կատալոնայի» բլոկը։
Կատալոնիայի անկախությանը դեմ են հանդես գալիս «Քաղաքացիներ», Սոցիալիստական և Ժողովրդական կուսակցությունները։