Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում են Իրանում հակակառավարական բողոքի ցույցերին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով CNN Turk-ը:
Չավուշօղլուն Նեթանյահուին եւ Թրամփին մեղադրել է Իրանում բողոքի ակցիաներին աջակցելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղորդում է News.am-ը՝ վկայակոչելով CNN Turk-ը:
Նրա խոսքերով՝ Թուրքիան դեմ է օտարերկրյա միջամտությանը Իրանի ներքին գործերին:
Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհադը, Իսֆահանը եւ Ռաշթը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրում ներքին խնդիրներով, ինչպես նաեւ՝ այլ երկրների կողմից սադրանքներով: ԶԼՄ-ների տվյալներով՝ զանգվածային անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին երեք օրերին Թեհրանում շուրջ 450 մարդ է ձերբակալվել: