Սեուլը Փհենյանին առաջարկել է հունվարի 15-ին հանդիպում անցկացնել՝ Փխենչխանում Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացիների մասնակցության մանրամասները քննարկելու համար:
Սեուլը առաջարկել է Փհենյանին հունվարի 15-ին հանդիպում անցկացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարավային Կորեայի միավորման նախարարությունը առաջարկել է հանդիպումը անցկացնել սահմանամերձ Պանմունջոմ գյուղում՝ հարավկորեական 3 պաշտոնյայից կազմված պատվիրակության մասնակցությամբ, փոխանցում է news.am-ը:
Այս շաբաթվա սկզբին Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչները առաջին բանակցություններն անցկացրեցին վերջին երկու տարվա ընթացքում: Նրանք համաձայնել են ռազմական բանակցություններ վարել եւ վերականգնել ռազմական թեժ գիծը: Փհենյանը համաձայնել է նաեւ մեծ պատվիրակություն ուղարկել Փխենչխանում Օլիմպիական խաղերին: