Հյուսիսային եւ Հարավային Կորեաները պայմանավորվել են մինչեւ 2018 թվականի ավարտը հայտարարել կորեական պատերազմի ավարտի մասին:
Սեուլն ու Փհենյանը պայմանավորվել են հայտարարել կորեական պատերազմի ավարտի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համաձայն պաշտոնական տվյալների՝ կողմերը պայմանավորվել են նաեւ հասնել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման, փոխանցում է news.am-ը:
Կորեայի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Յուն Յոն Չհանը նախօրեին հաղորդել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քննարկել են Կորեայի թերակղզու ապամիջուկայնացման հարցը: