ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։