ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարդենյաց լեռնանցքում եւ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում եւ Աշոցք գյուղում տեղում է թույլ ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: