Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում Արթուր Մկրտչյանի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել (լուսանկարներ)

Այսօր Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 59 տարեկան:

Ստեփանակերտում Արթուր Մկրտչյանի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել (լուսանկարներ)

Ստեփանակերտում Արթուր Մկրտչյանի հիշատակին  հարգանքի տուրք է մատուցվել (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Օրվա առթիվ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ պատգամավորները, պետական պաշտոնյաները, Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի կոմիտեի պատասխանատուները, Արցախյան շարժման մասնակիցները, նրա ընտանիքի անդամներն ու հարազատներն այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին:


Այնուհետև, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության (ՀՅԴ) նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվել է «Արթուր Մկրտչյան մարդ-գիտնականը, պետական-քաղաքական գործիչը և Արցախյան շարժման առաջամարտիկներից մեկը» թեմայով քննարկում:

Միջոցառմանը ներկա էին այն մարդիկ, ովքեր մոտիկից ճանաչում և անմիջական առնչություն են ունեցել Արթուր Մկրտչյանի հետ:

Մասնակիցները ներկայացրել են Ա. Մկրտչյան անհատին, հայրենասերին, կիսվել հիշողություններով, մտքեր փոխանակել, հանդես եկել հարցադրումներով:

«Արցախպրես»-ի թղթակց հետ զրույցում ԱՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն ասել է, որ Արցախյան շարժումը քաղաքական և ռազմական ասպարեզ է հանել առաջամարտիկների. նրանցից մեկն էլ հենց Արթուր  Մկրտչյանն է:

«Նա բյուրեղյա մաքրության տեր անձնավորություն էր: Ա.  Մկրտչյանը կարողացավ իր արդարամտությամբ, անկեղծությամբ և նվիրվածությամբ իր շուրջը համախմբել շարժման ակտիվիստներին: Այդպիսի անհատները միշտ մնում են իրենց բարձրության վրա և կարողանում են իրենց հետևից սերունդներ տանել: Այսօր էլ մեր սերունդը շարունակում է հայրենասիրության և հերոսության դասեր քաղել Ա. Մկրտչյան քաղաքական գործչից»,-նշել է Վ. Բալայանը:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն էլ ասել է. «Խոսելով Արցախյան շարժման 30-ամյակի մասին, պետք է անդրադարձ կատարենք այն մարդկանց, ովքեր խորհրդանշական կերպով հենց այդ շարժման բովանդակությունն են: Արցախյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանն այն կերպարներից է, ում այսօր կարող ենք ներկայացնել և ում թողած հետքն ուսանելի կլինի նաև նորորյա սերնդի համար»:

ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն էլ, կիսվելով Ա. Մկրտչյանի մասին հիշողություններով, պատմել է, որ իր առաջին հանդիպումը  նրա հետ եղել է 1988 թվականին Երևանում:

«Բավականին տպավորված էի. նա կիրթ, զարգացած, նվիրյալ անձնավորություն էր: Հետագայում նրա հետ շփվել եմ, որպես պատգամավոր: Մարդ էր մեծատառով, հայրենասեր, ուներ ղեկավարի հմտություն: Այդպիսի ղեկավար-անհատներ մենք շատ քիչ ունենք»,-մասնավորապես ասել է Ա. Գաբրիելյանը:

ԱՀ ԱԺ պատգամավոր Գեորգի Պետրոսյանն իր խոսքում մասնավորապես հիշել է այն դրվագը,

երբ Ա. Մկրտչյանը պիտի դառնար գերագույն խորհրդի նախագահ:

«Նա համաձայն չէր Նախագահ ընտրվելու, և համեստորեն ասել է,

որ ինքը դեռև պատրաստ չէ ստանձնելու նման լուրջ պատասխանատվության»,- նշել է Գ. Պետրոսյանը:



Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ: ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր: 33 տարեկանում մահացել է իր դեմ արձակված կրակոցից:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search