Փետրվարի 25-ին, Աշտարակում կայացել է կիոկուշին կարատեի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունը:
Կայացել է կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Տղամարդկանց մրցապայքարում առաջնության հաղթողներ են դարձել Ստեփան Գրիգորյանը (65 կգ), Վազգեն Միքայելյանը (70 կգ), Արմեն Գրիգորյանը 75 կգ, Գևորգ Մանուկյանը (80 կգ), Արծրուն Միսակյանը (85 կգ), Վարդան Կիրակոսյանը (90 կգ) և Հովհաննես Սարգսյանը (90+ կգ):
Առաջնությունում աղջիկներից լավագույնն են ճանաչվել Անի Ստեփանյանը (55 կգ), Լալա Վարդանյանը (65 կգ) և Լուսինե Գալստյանը(65+ կգ):
Առաջնության կատայի հաղթողներն են՝ տղաներից Վիրաբ Մարտիրոսյանը և աղջիկներից Ջուլիետա Առուստամյանը:
Մեր մարզիկները շարունակում են նախապատրաստվել 2018 թվականի ապրիլի 7-ից 8-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: