Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում առաջին հանգստյան օրվանից հետո մարտի 14-ին կանցկացվի չորրորդ տուրը։
Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ռուս Սերգեյ Կարյակինի հետ։
Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։ Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ սպիտակներով պարտվել ռուս Վլադիմիր Կրամնիկին։
Հավակնորդների մրցաշար, չորրորդ տուր
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)