«Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը:
«Մետաքսի նոր ճանապարհը» կդառնա աշխարհի կարեւորագույն ենթակառուցվածքներից մեկը. Մոգերինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը մարտի 13-ին Ստրասբուրգում ելույթ Է ունեցել Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:
«Կենտրոնական Ասիան հաճախ ընկալում են որպես մոլորակի ինչ-որ շատ հեռավոր մասը: Սակայն ներկայում Եվրոպան եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ մոտ են ինչպես երբեք: Նրանք մեր հարեւաններն են, եւ Կենտրոնական Ասիան ներկայում անհամեմատ ավելի մեծ չափով, քան անցայլում դառնում Է Եվրոպայի ու ասիական տարածաշրջանի խաչմերուկը»,- ասել Է Մոգերինին: «Մետաքսի ճանապարհն» այսօր բնավ Էլ անցյալի ինչ-որ հիշեցում չԷ: «Մետաքսի նոր ճանապարհը» աշխարհի ամենակարեւոր ենթակառուցվածքներից մեկն Է»,- ընդգծել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: